Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Վարչապետը չասաց, թե ինչու մինչև հիմա չկան իր հայտարարած «դավաճանների» ու «հայրենիքը ծախածների» անունները

Վարչապետը չասաց, թե ինչու մինչև հիմա չկան իր հայտարարած «դավաճանների» ու «հայրենիքը ծախածների» անունները
20.01.2021 | 21:55

Ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա հարուցված, Աժ ամիբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակվում «դավաճանների» անունները, որոնց մասին պատերազմի օրերին հայտարարվում էր ինքը։

«Այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Այո, գուցե տեմպերը... միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չկան դավաճանների ու հայրենիքը ծախածների անունները, որոնց մասին վարչապետը խոսել է հոկտեմբերի 8-ին, իսկ հայրենիքը ծախածների մասին խոսել է նոյեմբերի 10-ին։ «Շատ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ տեղյակ լիներ այդ դավաճանների և հայրենիքը ծախածների մասին։ Ես էլ եմ ուզում իմանալ՝ ովքեր դավաճանեցին ու ծախեցին մեր հայրենիքը, որ մենք մեր հերոս տղերքին կորցրինք», - ասաց Հրանտ Մադաթյանը։

«Իմ արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան, կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր։ Համոզված եմ, որ դրանք կտան կոնկրետ հարցերի պատասխաններ», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, թե իր հայտարարությունների մեջ կարող են լինել քաղաքական գնահատականներ և դրանք նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն։ «Գուցե թե հետաքննվում են և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ